ՄՄարիամ Մխիթարյան

Գրքի գողը գող չէ

Գրքի գողը գող չէ

Արգենտինայում Մեքսիկայի 76-ամյա դեսպան Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան ազատվել է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով, նա նյարդաբանական բուժում է ստանում: Այս մասին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:

Ռիկարդո Վալերոն հայտնի դարձավ, երբ դեկտեմբերի սկզբին փորձել էր առանց վճարելու գրախանութից դուրս բերել Ջակոմո Կազանովայի կյանքին նվիրված գիրքը, որն արժեր մոտ 10 դոլար: Միջադեպից հետո տարածվեցին նրա առողջական խնդիրների մասին լուրերը: Պարզվեց, որ դեսպանն ուղեղի վիրահատության է ենթարկվել 2012-ին: Եթե մինչ այդ բժիշկները հաստատել էին, որ նրա ուղեղի գործունեությունը վերականգնվել է, գրքի գողության դեպքից հետո սկսեցին ենթադրել, որ Ռիկարդո Վալերոյի մոտ տեղի են ունեցել «գլխուղեղի կառուցվածքի և գործունեության փոփոխություններ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում