ՄՄարիամ Մխիթարյան

Պորոշենկոն «ուշացել է գազի գնացքից». Պուշկով

Պորոշենկոն «ուշացել է գազի գնացքից». Պուշկով

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն դեմ է արտահայտվել Ռուսաստանից Ուկրաինա գազի ուղիղ  մատակարարմանը և խորհրդարանից պահանջել է պատժամիջոցներ կիրառել դրա նկատմամբ: Պորոշենկոն գազային պայմանագրերը համարել է ոչ թե առևտրային, այլ քաղաքական:

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովն էլ հայտարարել է, թե Ուկրաինայի նախկին նախագահն «ուշացել է գազի գնացքից», և լուրջ չի ընդունել Պորոշենկոյի պահանջը:

«Քիչ հավանական է, որ Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ կիրառեն իրենց իսկ ընկերությունների նկատմամբ, որոնք «Գազպրոմի» հետ գործարքներ են կնքել Ռուսաստանից գազի ուղղակի առաքումների վերաբերյալ»,- գրել է պատգամավորը  Twitter- ում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում