Մայիսի 29-ը խաղաղության պահպանների միջազգային օրն է

Մայիսի 29-ը խաղաղության պահպանների միջազգային օրն է

1948-ին աշխարհի տարբեր երկրներում գլուխ բարձրացրեցին կապույտ սաղավարտներով մարդիկ: Նրանց լիազորեց ՄԱԿ-ն ու անվանեց «խաղաղության պահապաններ»:

1948-ի այս օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծեց առաջին խաղաղապահ առաքելությունը: Երբ ՄԱԿ-ի շտաբում քննարկվում էր այս մարդկանց անելիքը, ներկա գտնվողներից շատերը չէին հավատում, որ խաղաղապահները կկարողանան առաքելությունն իրականացնել:

Արդեն 70 տարի գործող ՄԱԿ-ն ակտիվ պայքարում է  հանուն խաղաղության: Բայց պատերազմի արդյունքում ստեղծված կազմակերպության նույնիսկ 70-րդ տարում էլ խաղաղության հասնելու ճանապարհը դժվար է թվում:

Պատմության ընթացքում ՄԱԿ-ն իրականացրել է պետություններում խաղաղությունը պահպանելու 71 օպերացիա: Մինչ այսօր մասնագիտական գործունեության ընթացքում կյանքից հեռացել է 3 358 խաղաղապահ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում