ԳԳոհար Սիմոնյան

Լավրովը նամակ է ստացել Թրամփից. «Большая игра»

Լավրովը նամակ է ստացել Թրամփից. «Большая игра»

Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին հեռուստաալիքի «Большая игра» ծրագրի եթերում ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել՝ նշելով, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ:

«Նախագահ Թրամփը կարճ նամակ է հղել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք շարունակել փնտրել մեր հարաբերություններում խնդիրների հաղթահարման ուղիները»,- հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վաշինգթոն կատարած աշխատանքային այցի ընթացքում բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ գլխավոր դիվանագետ Մայք Պոմպեոյի հետ: Բանակցություններից հետո Լավրովը հայտարարել էր, որ Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների առավելությունները: Իր հերթին՝ ԱՄՆ նախագահը Լավրովի հետ հանդիպումը շատ դրական էր որակել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում