ԳԳոհար Սիմոնյան

Սիրիայի նավթահանքերը սաուդցի զինվորականներն են հսկում

Սիրիայի նավթահանքերը սաուդցի զինվորականներն են հսկում

Մի քանի տասնյակ սաուդցի զինծառայողներ են ժամանել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Ալ-Օմար խոշորագույն նավթահանքեր, որ մինչև այժմ ամբողջությամբ վերահսկվում էր քրդական ուժերի կողմից: Mignews-ի փոխանցմամբ՝ սաուդցի զինվորականները պաշտպանելու են նավթահանքերի շահագործման մեջ  ներգրավված օտարերկրյա ինժեներներին ու այլ մասնագետներին: Ընդ որում, նշվում է, որ համարյա ամբողջ անձնակազմը Սաուդյան Արաբիայի նավթային ազգային ընկերության՝ Aramco-ի աշխատակիցներ են:

Զինծառայողները տեղավորվել են Եշիլ Քյոյ կոչվող բնակարանային կոմպլեքսում, որից անմիջապես հետո Ալ-Օմար են ժամանել նաև սաուդական 30 բեռնատար մեքենաներ՝ հորատման տեխնիկայով:

Հարկ է նշել, որ դեռևս դեկտեմբերի 13-ին Եգիպտոսից և Սաուդյան Արաբիայից 15 ինժեներներ էին ժամանել Ալ-Օմարի տարածք՝ ամերիկյան զինվորականների ուղեկցությամբ: Այդ ժամանակ հաղորդվում էր, որ մասնագետները կվերլուծեն ոլորտի արտադրողականությունը և կպատրաստեն տեղական անձնակազմին:

Հիշեցնենք, որ Սիրիայի պատերազմից առաջ Ալ-Օմարում նավթի արդյունահանումը կազմում էր օրական 75 հազար բարել: Հավելենք նաև, որ ներկայում պաշտոնական Դամասկոսը մշտապես հայտարարում է, որ քրդերին օգտագործելով՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները կողոպտում են Սիրիան, երկրի նավթն անարգել արդյունահանելով: Սիրիական մամուլի փոխանցմամբ՝ վերոնշյալը նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությունների լավագույն ապացույցն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում