ԳԳոհար Սիմոնյան

Թրամփն Իրաքի նավթի կեսն է պահանջել օժանդակության դիմաց և մերժվել

Թրամփն Իրաքի նավթի կեսն է պահանջել օժանդակության դիմաց և մերժվել

Իրաքի «Ասայեբ Ահլ աղ-Հաղ» խմբավորման Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական Բաղդադին խոստացել է՝ աջակցել երկրի վերակառուցման ու հետագա զարգացման հարցում, եթե Իրաքն իր նավթի կեսը ԱՄՆ-ին տրամադրի:

Ղեյս ալ-Խազալին Al Jazeera-ին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ հենց այդտեղ պիտի փնտրել Իրաքում առաջ եկած վերջին խռովությունների և վարչապետ Ադել ալ-Մահդիի հրաժարականի պատճառները:

«Վարչապետը մերժել էր Թրամփին և հատուցեց դրա համար»,- հայտարարել է «Ասայեբ Ահլ աղ-Հաղի» առաջնորդը՝ հավելելով, որ ներկայում արտահերթ ընտրությունների անցկացումը նման փխրուն միջավայրում կարող է խիստ վտանգավոր լինել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում