ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության

Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում է ermenihaber-ը: Նա նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է հարցը դուրս հանել քաղաքականության ոլորտից:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են Հայաստանին՝ գիտնականների խումբ ուղարկել Թուրքիա՝ հետազոտություններ անցկացնելու համար, սակայն թուրքական կողմի «մարտահրավերին» չեն պատասխանել: Էրդողանի խոսքով՝ Անկարան խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի խնդրով, և ցանկության դեպքում խմբին կարող են միանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչները:

«Պետք է թուրքական պատմագիտական ընկերությունը այս հարցում շատ ավելի գործուն և ակտիվ  դարձնենք՝ ավելի ուժեղացնելով մեր աշխատանքները փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով: Ցանկանում ենք այս հարցը շատ ամուր հիմքերի վրա դնել՝ քաջալերելով դրա վերաբերյալ որոշ ակադեմիական աշխատությունները»,- ասել է Էրդողանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում