ՄՄարիամ Մխիթարյան

Հայտնի է Մոսկվայում հրաձգություն կատարած անձի ինքնությունը

Հայտնի է Մոսկվայում հրաձգություն կատարած անձի ինքնությունը

Հայտնի է դարձել Մոսկվայի կենտրոնում հրաձգություն կատարած անձի ինքնությունը: Նա Մոսկովյան շրջանի 39-ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովն է: Մանյուրովը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն 2015 թվականին նրա խորհրդատվական ընկերությունը լուծարվել է: Նշվում է, որ նա զբաղվել է նաև հրաձգություն մարզաձևով և նույնիսկ որոշ մրցաշարերում մրցանակային տեղեր է գրավել: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից է զոհվել, ևս 5 մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, ստացել են մարմնական վնասվածքներ: Նշվում է նաև, որ ծանր վնասվածքներ են ստացել դաշնային անվտանգության ևս երկու աշխատակից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում