ԳԳոհար Սիմոնյան

Դանակահարվել է Վրաստանի 1-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին

Դանակահարվել է Վրաստանի 1-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին

Այսօր ուշ երեկոյան Թբիլիսիում դանակահարել են Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն՝ Ցոտնե Գամսախուրդիային: Sputnik.ge-ի փոխանցմամբ՝ Ցոտնե Գամսախուրդիան դեպքի վայրից շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատությունը մեկ ժամ առաջ է ավարտվել: 

«Վիճակը լուրջ է ...Պոլիտրավման կյանքին սպառնացող վնասվածք է»,- լրագրողներին ասել է բուժող բժիշկը և հավելել, որ կրծքավանդակի շրջանում խորը, թափանցող վերքեր են եղել՝ ձախ թոքի վերին մասի վնասվածքով, վնասված է նաև թիակը, գլխի շրջանում էլ չորս վերք կա: Ըստ բժշկի՝ հիվանդի հետագա բուժումը կախված է գլխի տոմոգրաֆիայի արդյունքներից: Դրանից հետո միայն նյարդավիրաբույժը կորոշի՝ անհրաժե՞շտ է ևս մեկ վիրաբուժական միջամտություն:

Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում, Գամսախուրդիայի տան մոտ: Ինչ-որ երիտասարդներ են նրան մոտեցել, լեզվակռիվ է սկսվել, այնուհետ՝ դանակահարություն:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 19-108՝ կանխամտածված սպանություն հոդվածով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում