ԳԳոհար Սիմոնյան

Անակնկալ զարգացում Լիբանանում. ինչու՞ Հարիրին վարչապետ չդարձավ

Անակնկալ զարգացում Լիբանանում. ինչու՞ Հարիրին վարչապետ չդարձավ

Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որից հետո պետք է հայտարարվեր նոր վարչապետի անունը: Այնուհետ հայտնի դարձավ, որ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Սաադ ալ-Հարիրին, հայտնի գործարարի հրաժարումից հետո, շարունակում էր վարչապետի միակ թեկնածուն մնալ և բանակցություններ էր վարում նախարարական պորտֆելների հարցով: Ինքը Հարիրին էլ դեկտեմբերի 18-ին հայտարարեց, որ անսալով նախագահի հորդորներին, համաձայնել է առաջադրել իր թեկնածությունը: 

Այսօր կայացած խորհրդակցությունների ընթացքում, սակայն, պարզվել է, որ հիմնական ուժերի առաջատար թեկնածուն Լիբանանի Կրթության նախկին նախարար Հասան Դիաբն է եղել, որին իրենց աջակցությունն են հայտնել «Հըզբոլլահն»  ու նրա դաշնակիցներ «Ամալ», «Ազատ հայրենասեր» շարժումները:

Սա նշանակում է, որ Դիաբային կաջակցեն լիբանանյան 129 պատգամավորներից ուղիղ 70-ը, և Հարիրիի թեկնածությունը չի պաշտպանվի Խորհրդարանում: Լիբանանյան Al Mayadeen TV-ի փոխանցմամբ՝ նախագահի հետ խորհրդակցությունների ընթացքում Սաադ ալ-Հարիրիի  ղեկավարած «Ալ-Մուստաքբալ» շարժումը ոչ ոքի չի աջակցել:

Հիշեցնենք, որ Լիբանանում սոցիալ-քաղաքական ճգնաժամն ու դրան զուգահեռվող բողոքի  ցույցերը ձգվում են արդեն երկու ամիս: Հանրությունը պահանջում է քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, միջազգային հանրությունը նույնպես, Ֆրանսիայի միջնորդությամբ, փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում