ՄՄարի Կոստանյան

Մեծ ասուլիսը Պուտինը սկսել է ոչ ավանդական թեմայից

Մեծ ասուլիսը Պուտինը սկսել է ոչ ավանդական թեմայից

Այսօր Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում անցկացվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ամենամյա մեծ մամուլի ասուլիսը 15-րդն է, որի մեկնարկը տրվել է 2001 թվականին: Այս միջոցառումը համարվում է տարվա քաղաքական խոշոր ամփոփիչ իրադարձությունը: Հետևաբար՝ Ռուսաստանի ղեկավարը սկզբում ամփոփում է տարվա ընթացքում կատարած իր աշխատանքի արդյունքները՝ նախքան լրագրողների հարցերին պատասխանելը:

Մամուլի բոլոր ասուլիսների ժամանակ Ռուսաստանի նախագահը նշում է, որ երկրում շատ են խնդիրները, սակայն երկրի ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին քաղաքականությունն իր ղեկավարման օրոք չի փոխվի: Սովորաբար, նման ասուլիսները տևում են 3-4 ժամ, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը հասցնում է պատասխանել միջինը 70 հարցի:

Այս անգամ ՌԴ նախագահը մամուլի ասուլիսը սկսել է ոչ թե տնտեսությունից,  այլ՝ էկոլոգիայից՝ մասնավորապես անդրադառնալով կլիմայական փոփոխություններին ու վնասակար արտանետումների կրճատումներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում