ՄՄարի Կոստանյան

Իսլամական աշխարհի ճակատագիրը չպետք է կախված լինի ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 անդամից

Իսլամական աշխարհի ճակատագիրը չպետք է կախված լինի ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 անդամից

1.7 միլիարդ մուսուլմանների ճակատագիրը չպետք է կախված լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից: Նման համակարգն իրեն սպառել է: Այսպիսի դիրքորոշում է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուալա Լումպուրում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ:

Թուրքիայի ղեկավարի հավաստմամբ՝ համաշխարհային քաղաքական համակարգը բարեփոխումների կարիք ունի, որը հիմնված է արդարության սկզբունքների վրա:

«Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված համակարգն արդեն չի գործում: Անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառույցը: Աշխարհում արդարության ապահովման կարևոր պայմանը միջազգային  այն կազմակերպությունների ամրապնդումն է, որոնցում ներկայացված են իսլամական երկրները, այդ թվում նաև՝ իսլամական համագործակցության կազմակերպությունները»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն ճնշման վրա, որին վերջին շրջանում բախվում է Անկարան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում