ԳԳոհար Սիմոնյան

Պոնտացի Պիղատոսը Հիսուսին ավելի շատ արդարանալու հնարավորություն տվեց, քան դուք՝ Թրամփին. կոնգրեսական

Պոնտացի Պիղատոսը Հիսուսին ավելի շատ արդարանալու հնարավորություն տվեց, քան դուք՝ Թրամփին. կոնգրեսական

Մինչ ԱՄՆ օրենսդիրները վիճում են Ներկայացուցիչների պալատում, նախագահ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները ցուցանակներով հավաքվել են Կապիտոլիումի բլրի վրա:

Ըստ Five Thirty Eight-ի՝ ամերիկացիները հավասարապես կիսվել են նախագահի իմփիչմենթի հարցով. 47% -ը պաշտպանում է Թրամփի դեմ իմփիչմենթը, մյուս 47%-ը դեմ է դրան:

Իսկ Ներկայացուցիչների տանը շարունակվում են զգայացունց ելույթները: Ընդ որում՝ ակնհայտ կրոնա-քնարական երանգներով:

Դեռ լսումների սկզբում նախագահ Թրամփն ինքը ողջ ազգին խնդրեց՝ աղոթել: Այնուհետ հանրապետական կոնգրեսական Բարրի Լաուդերմիլքը հայտարարեց, թե անգամ Պոնտացի Պիղատոսը Հիսուս Քրիստոսին ավելի շատ իրավունքներ շնորհեց արդարանալու համար, քան դեմոկրատները՝ Դոնալդ Թրամփին:

«Օ՜, Աստված, օրհնիր Ամերիկան և ազատիր մեզ Թրամփից...երբ արևը  դարձյալ բարձրանա, մենք ազատված չարիքից՝ կաղոթենք ողջ սրտով»,- ի պատասխան՝ արձագանքում են դեմոկրատները:

«Տեր, ներիր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»,- հայտարարեց մեկ այլ հանրապետական:

Մի խոսքով՝ Ներկայացուցիչների տանն իսկապես դիտարժան գործընթաց է ծավալվել: Ինչպիսի հանգուցալուծմամբ՝ պարզ կլինի, հավանաբար, մեկ ժամ անց, երբ նախագահ Թրամփին պաշտոնից հեռացնելու օրինագիծը, նախնական հայտարարության համաձայն, քվեարկության դրվի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում