ԳԳոհար Սիմոնյան

Ներկայացուցիչների պալատում շարունակվում են Թրամփի իմփիչմենթի լսումները

Ներկայացուցիչների պալատում շարունակվում են Թրամփի իմփիչմենթի լսումները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հենց այս պահին շարունակվում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումները:

Երկրի Սահմանադրության համաձայն` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իրավունք ունի քվեարկել նախագահի իմփիչմենթի օգտին, որից հետո Սենատը իր հերթին կքննարկի հարցն քվեարկության կդնի Սպիտակ տան ղեկավարին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ օրինագիծը:

Ներկայացուցիչների պալատը  պարզ մեծամասնությամբ է առաջնորդվում, բայց նախագահին իր պաշտոնից հեռացնելու համար Սենատում պահանջվում է ձայների երկու երրորդը: Եվ հատկանշական է, որ այս շեմը դեռ երբեք չի հաղթահարվել ԱՄՆ պատմության մեջ:

Դեմոկրատները, որոնք մեծամասնություն ունեն Կոնգրեսի Ստորին պալատում, կարծում են, որ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը, բայց մինչ այժմ ոչ մի հանրապետական ​​չի աջակցել Թրամփի իմփիչմենթի նախագծին, իսկ ինքը՝ Թրամփը, կարծում է, որ այս գործը վաղուց փակված է և ծիծաղելի:

Ամեն ինչից բացի՝ քանի որ հանրապետականները Սենատում մեծամասնություն ունեն, ուստի Թրամփին իշխանությունից հեռացնելը, գոնե այս պահին, խիստ անհավանական է թվում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում