ՄՄարիամ Մխիթարյան

Բուլղարիայի օդն ամենակեղտոտն է ԵՄ-ում

Բուլղարիայի օդն ամենակեղտոտն է ԵՄ-ում

Բուլղարիան, հատկապես ձմռանը, հայտնվում է ծխի մեջ: Պատճառը, սակայն, անտառային հրդեհները չեն: Բուլղարական օդը Եվրամիությունում համարվում է ամենակեղտոտը, իսկ Սոֆիայի օդն էլ ամենակեղտոտն է եվրոպական մայրաքաղաքների առումով: Ձմռանն այստեղ վնասակար նյութերի պարունակությունը օդում 20 անգամ գերազանցում է անվտանգության մակարդակը:

Ծայրամասերում ջեռուցման համար դեռ վառարաններ են օգտագործում, որոնցում վառում են վառելափայտ կամ էժան ցածրորակ ածուխ: Այդ շրջաններում գազ կամ կենտրոնացված ջեռուցում չկա, մեծ մասը նույնիսկ արեգակնային վահանակների մասին չգիտի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Բուլղարիայի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի տևողությունը 2,5 տարով կրճատվում է օդի աղտոտման հետևանքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում