ԳԳոհար Սիմոնյան

Պատերազմից բացի՝ ամեն բան ընդունելի է տարածքային ամբողջականության վերականգնման համար. Գախարիա

Պատերազմից բացի՝ ամեն բան ընդունելի է տարածքային ամբողջականության վերականգնման համար. Գախարիա

«Դեսպանների համաժողով 2019 - Վրաստան - Եվրոպայի խորհրդի նախագահություն. ընդհանուր արժեքների, իրավունքների և ազատությունների համար». այսպիսի անվանում ունի այն գիտաժողովը, որ դեկտեմբերի 17-20-ը հրավիրվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Sputnik.ge-ի փոխանցմամբ՝ գիտաժողովի առաջին իսկ օրը ելույթ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, որն ի թիվս այլ հարցերի՝ կարևորել  է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը: Ընդ որում, պատերազմից բացի, այդ նպատակի համար օգտագործելով բոլոր հնարավոր գործիքները:

«Պատերազմից բացի՝ ամեն բան ընդունելի է: Մեր քաղաքականությունը պետք է լինի «բացարձակ սառը», ողջամիտ, և մենք պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք՝ մեկընդմիշտ վերականգնելու մեր երկրի ամբողջականությունը…մենք պետք է կյանքի կոչենք այդ պարտավորությունը»,- ասել է Գախարիան:

Կարևորելով նաև գիտաժողովի անցկացման փաստը, Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ անչափ կարևորում է Եվրոպայի խորհրդի հարթակը պետության զարգացման տեսանկյունից:

«Այս տարին մենք ավարտվում ենք նրանով, որ անդամակցությունից 20 տարի անց Վրաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի նախագահ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի այս հարթակը հնարավորինս արդյունավետ օգտագործել»,- ասել է Գախարիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում