ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայի ոստիկանությունը 181 գյուլենականի է ձերբակալել

Թուրքիայի ոստիկանությունը 181 գյուլենականի է ձերբակալել

Թուրքական ոստիկանությունը 181 մարդ է ձերբակալել ՝ «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական խմբավորմանը պատկանելու կասկածանքով»: Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ հավելելով, որ նրանցից միայն 171-ը ձերբակալվել են մայրաքաղաք Անկարայում: Ընդհանուր առմամբ, դատախազությունն այս պահին ևս 90 հոգու ձերբակալության որոշում է կայացրել՝ հանրությանը տեղեկացնելով, որ բոլոր այս անձինք այս կամ այն կերպով կապված են հայտնի Ֆեթհուլլահ Գյուլենի և վերջին հեղաշրջման հետ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում բնակվող Գյուլենը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Մինչ այժմ ԱՄՆ-ը մերժել է Էրդողանի նախկին դաշնակիցին արտահանձնելու՝ Թուրքիայի փորձերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում