ՆՆարե Ոսկանյան

Երևան-Ստամբուլ չվերթերը կվերսկսվեն

Երևան-Ստամբուլ չվերթերը կվերսկսվեն

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթերը բոլոր ուղղություններով։

Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթերը, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից, տեղեկացնում է Regionmonitor.com-ը:

Նշենք, որ «Ատլաս գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթեր է իրականացնում շաբաթական 4 անգամ։

Ավելի վաղ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթերը դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ տոմսեր ձեռք բերած ուղևորները նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում