ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայի իշխող ուժը վերջին 5 ամսում կորցրել է շուրջ 114.000 անդամի

Թուրքիայի իշխող ուժը վերջին  5 ամսում կորցրել է շուրջ 114.000 անդամի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին  5 ամսում լքել է շուրջ 114.000 անդամ՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նույն ժամանակահատվածում կորուստներ է ունեցել նաև խորհրդարանական  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը. ընդդիմադիր ԺԴԿ-ի շարքերը լքել է 782 անդամ:

Հակառակ պատկերն է խորհրդարանական մյուս 2 ընդդիմադիր կուսակցությունների՝ ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցության պարագայում: Վերոնշյալ ժամանակահատվածում ԺՀԿ-ն հավելյալ 41 866, իսկ ԼԿ-ն՝ 36139 անդամներ է ձեռք բերել:

Հետաքրքիր է, որ իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը նույնպես ավելացել են 125 անդամով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում