ԳԳոհար Սիմոնյան

Դեկտեմբերի 19-ին Սաադ ալ-Հարիրին կհաստատվի Լիբանանի վարչապետի պաշտոնում

Դեկտեմբերի 19-ին Սաադ ալ-Հարիրին կհաստատվի Լիբանանի վարչապետի պաշտոնում

Լիբանանի նախագահ Միշել Աունը վարչապետի պաշտոնակատար Սաադ ալ-Հարիրիի խնդրանքով մինչև դեկտեմբերի 19-ը հետաձգել է նոր վարչապետի նշանակման վերաբերյալ խորհրդակցությունները: Նշվում է, որ այդ օրը նախագահ Աունը դարձյալ Հարիրիի անունն է հնչեցնելու՝ արդեն որպես վերջնականապես համաձայնեցված թեկնածու, իսկ հետաձգումը պայմանավորված է այն բանով, որ Հարիրիին լրացուցիչ ժամանակ է պետք եկել՝ նախարարների պորտֆելների շուրջ բանակցությունների համար:

Հիշեցնենք, որ արդեն քանի ամիս՝ Լիբանանը փոթորկվում է բողոքի ցույցերից. Ընդդիմությունն ու հանրությունը պահանջում են քաղաքական համակարգի ամբողջական վերակազմավորում, բացառապես արհեստավարժ ​​կառավարության ձևավորում, բարեփոխումների իրականացում և  սոցիալ-տնտեսական իրավիճակի կարգավորում:

Հարիրին այն քչերից էր, որն աջակցում էր արհեստավարժների կառավարություն ձևավորելու կոչին, բայց կուսակցությունների մեծ մասը դեմ էր՝ նշելով, որ նման կաբինետը չի վայելելի քաղաքական համակարգի աջակցությունը և չի կարող հաջողություն ունենալ:

Վարչապետի պաշտոնի համար դիտարկվող երկու թեկնածուների հարցում քաղաքական համաձայնության չգալուց հետո նախագահ Միշել Աունը հայտարարեց, որ Ալ-Հարիրին շարունակում է մնալ այս աթռի միակ իրական հավակնորդը: Այս պահին դժվար է ասել՝ որքանով կփոփոխվի կառավարության կազմը, բայց Ynet-ի փոխանցմամբ՝ դրանք շատ արմատական չեն լինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում