ԳԳոհար Սիմոնյան

Թեհրանում ողջունել են «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտին

Թեհրանում ողջունել են «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտին

Դեկտեմբերի 14-ին Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաև ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարիի ներկայությամբ: Այս մասին հաղորդում է PARS  գործակալությունը՝ հավելելով, որ ռոբոտը կարող է քայլել 0.7  կմ/ժ արագությամբ և ի վիճակի է տեքստը փոխարկել խոսքի:

Հաղորդվում է նաև, որ մարդակերպ ռոբոտը լիովին իրանական արտադրության է և նախագծվել է Թեհրանի համալսարանի իրանցի մասնագետների կողմից:

Ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 70 կմ: Այն կարողանում է տեղաշարժվել անհարթ մակերեսով և որևէ արգելքի հանդիպելիս վերականգնում է հավասարակշռությունը:

«Սուրենա-4»  մարդակերպ ռոբոտը նաև կարողանում է իրեր բարձրացնել, գրել, նմանակել, շարժել ձեռքերն ու ոտքերը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում