ԳԳոհար Սիմոնյան

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 6-ամսյա տուրնեի շրջանակում մեկնել է Ստամբուլ

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 6-ամսյա տուրնեի շրջանակում մեկնել է Ստամբուլ

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան  պահակախմբի ուղեկցությամբ հայտնվել է Ստամբուլի Ալ-Ֆաթիհ մզկիթում: Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հավելելով, որ մզկիթում բազմաթիվ մահմեդականներ էին հավաքվել, որ ողջունեն Հանիային և լուսանկարվեն նրա հետ:

Ավելի  վաղ հաղորդվել էր, որ Հանիան դեկտեմբերի 8-ին լքել է Գազան, բայց նույնիսկ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական կայքը չէր տեղեկություն տվել այն մասին, որ իրենց առաջնորդն ու կուսակցության քաղաքական բյուրոյի անդամներ Սալահ ալ-Արուրին, Մուսա Աբու Մարզուկը, Նիզար Աուադալլահը, Խալիլ ալ-Հայան, Հուսամ Բադրանը և ՀԱՄԱՍ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Մայեր Սալահը մեկնել են Ստամբուլ:

Հիշեցնենք, որ Հանիայի՝ Գազան լքելը հնարավոր դարձավ եգիպտական ​​իշխանությունների միջնորդությամբ: 2017-ի մայիսին Խալիդ Մաշալից հետո կառույցի քաղաքական բյուրոյի ղեկավար ընտրվելուց հետո նրան արգելվել էր լքել Գազան: Իսկ այժմ Հանիան նախ՝ մեկնեց Եգիպտոս, որպեսզի պաշտոնական Կահիրեի միջնորդությամբ բանակցություններ վարի Գազայի հետ կապված խնդիրների շուրջ, այժմ Թուրքիայում է, որտեղից պիտի մեկնի Ռուսաստանի Դաշնություն, ապա՝ Մալայզիա՝ դեկտեմբերի 18-21-ին մասնակցելու Իսլամական գագաթնաժողովին, իսկ այնտեղից արդեն՝ Կատար:

Ի դեպ, Al Jazeera-ի այս տեղեկությունը հաստատեց նաև Arabi 21-ը՝ գրելով, թե Հանիան հույս ունի այցելել նաև Հորդանանի մայրաքաղաք Աման:

Շուրջ 6 ամսվա այս շրջագայությունը (ցանկում ներառված են նաև Թեհրանը, Բեյրութը և այլն), զարմացրել է շատերին, բայց Arabi 21-ը մեջբերել է Հանիայի բացատրությունը:

«Ես զբոսաշրջիկ չեմ, ոչ էլ արձակուրդում զվարճանում եմ: Ես աշխատում եմ և իմ գործն եմ անում»,- ասել է Հանիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում