ՄՄարի Կոստանյան

«Նորմանդական քառյակի» հանդիպմանը ճակատագրական առաջընթաց չի եղել. Պեսկով

«Նորմանդական քառյակի» հանդիպմանը ճակատագրական առաջընթաց չի եղել. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Նորմանդական քառյակ» ձևաչափով փարիզյան գագաթնաժողովի արդյունքները: Պեսկովը նշել, որ քառյակի բանակցությունները դադարից հետո վերսկսվել են, սակայն ճակատագրական առաջընթաց չեն գրանցել:

Ավելի վաղ մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Փարիզում կայացած հանդիպման մասնակիցները մեկ նպատակ են ունեցել՝ երկարատև դադարից հետո վերականգնել «Նորմանդական քառյակը», ինչպես նաև Ուկրաինայի հարավարևելյան հատվածում ծագած հակամարտության խաղաղ կարգավորման համար ջանքեր գործադրել:

Հիշեցնենք, որ եռամյա դադարից հետո առաջին անգամ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում