ՄՄարի Կոստանյան

Թուրք պատգամավորը «թքում» է ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վրա

Թուրք պատգամավորը «թքում» է ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վրա

Թուրքիայի խորհրդարանում կոշտ են արձագանքել ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Իր կոպիտ ելույթով աչքի է ընկել հատկապես իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքե՛ք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով։

«Ամենալավ պատասխանը տվել է Մեհմեթ Աքիֆը 100 տարի առաջ։ Ազգային ուժի ոգով դեռևս 100 տարի առաջ եղած զգացումները և խոհերը նույնությամբ մենք ենք հիմա կրում և ազգային ու պետական դիրքերից գոչում ենք, որ թքում ենք ԱՄՆ Սենատի այդ բանաձևի վրա։ Մենք դա համարում ենք ոչնչություն»:

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է, որ նախագահ Էրդողանից սպասում են ԱՄՆ Սենատին տրվելիք մի այնպիսի պատասխան, որը վայել կլինի թուրք ժողովրդի և Թուրքիայի խորհրդարանի պատվին ու հեղինակությանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում