ՄՄարի Կոստանյան

Ջոն Լենոնի ակնոցը վաճառվել է մոտ 200 հազար դոլարով

Ջոն Լենոնի ակնոցը վաճառվել է մոտ 200 հազար դոլարով

The Beatles լեգենդար խմբի հիմնադիր Ջոն Լենոնի արևային ակնոցը Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է մոտ 200 հազար դոլարով:

Ակնոցը աճուրդի է դրվել The Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարի նախկին վարորդ Ալան Հերինգը։ Վերջինս ակնոցը ձեռք է բերել երկու տարի անց, երբ երաժիշտն այն թողել էր մեքենայի հետևի նստատեղին և չի ցանկացել վերցնել, քանի որ մի ապակին շրջանակից դուրս էր եկել:

Նշվում է, որ Լենոնն ակնոցը ձեռք էր բերել 1966-ին, երբ պատրաստվում էր նկարահանվել Ռիչարդ Լեսթերի «Ինչպես ես հաղթեցի պատերազմում» ֆիլմում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում