ԳԳոհար Սիմոնյան

Շոտլանդացիները կրկին ուզում են անջատվել Միացյալ Թագավորությունից. The Scottish Sun

Շոտլանդացիները կրկին ուզում են անջատվել Միացյալ Թագավորությունից. The Scottish Sun

Միացյալ Թագավորությունում պահպանողականների հաղթանակից հետո Շոտլանդիայում դարձյալ առաջին պլան է եկել Թագավորությունից անջատվելու գաղափարը՝ տեղեկանում ենք The Scottish Sun պարբերականից:

Թերթի փոխանցմամբ՝ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ շոտլանդացիները «իրավունք ունեն իրե՛նք որոշելու իրենց ապագան», և դատելով քվեարկության արդյունքներից՝ Ինքնավարության բնակիչների մեծ մասն իր ապագան տեսնում է այլ կերպ, քան Մեծ Բրիտանիայի մնացած մասը:

Հիշեցնելով, որ առաջին նախարարի Ազգային կուսակցությունը Բրիտանիայի խորհրդարանում ստացել է Շոտլանդիային հատկացված 59 տեղերից 47-ը, պարբերականը նոր զարգացումներ է կանխատեսում:

«Շոտլանդիան մերժեց Բորիս Ջոնսոնին և պահպանողականներին: Եվ մենք դարձյալ ո՛չ ասինք Brexit-ին...Այսօր, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, մենք պետք է մտածենք նաև ապագայի մասին: Այս առավոտ ես ուզում եմ դիմել Շոտլանդիայի ժողովրդին, ինչպես նաև՝ ուղղակիորեն վարչապետին...Շնորհակալ եմ այն ջախջախիչ հաղթանակի համար, որ դուք անցած գիշեր ապահովեցիք մեր Ազգային կուսակցության համար: Մենք երբեք չենք դադարի ձեզ գնահատել...Իսկ վարչապետին իմ խոսքն ուղիղ կասեմ՝ սա միայն իմ, կամ Շոտլանդիայի ազգային կուսակցության պահանջը չէ: Սա շոտլանդացիների իրավու՛նքն է, և դուք, որպես այստեղ ձախողված կուսակցության առաջնորդ, չեք կարող հակառակվել»,- իր ելույթում հայտարարել է Նիկոլա Ստերջենը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում