ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայի արձագանքը Մինսկյան համաձայնագրի փոփոխություններին

Մոսկվայի արձագանքը Մինսկյան համաձայնագրի փոփոխություններին

Ուկրաինան պատրաստվում է մինչև «Նորմանդական քառյակի» հաջորդ հանդիպումը փոփոխություն կատարել Մինսկյան համաձայնագրում: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին՝ կոչ անելով փոփոխություն մտցնել փաստաթղթում,  մասնավորապես սահմանների վերահսկման առումով: Ռուս օրենսդիրներն ու քաղաքագետներն արձագանքել են Կիևի այդ որոշմանը: Նրանք այն տեսակետին են, որ «Մինսկ-2»-ը ապագա չունի, այն հնարավոր չէ ընդունել որպես Դոնբասում հակամարտության լուծման հնարավոր տարբերակ:

Կոնտակտային խմբի Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը այդ հայտարարությունն անվանել է սադրանք, որը կարող է բարդացնել իրավիճակը Դոնբասում:

«Մինսկ -2»-ի փոփոխության հետ կապված ցանկացած առաջարկություն պահանջում է փոխադարձ կամք և համաձայնություն հակամարտության բոլոր կողմերի հետ, հակառակ դեպքում նման խոսակցություններն անիմաստ են», ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մինսկի համաձայնագրերը փոփոխելու գաղափարը:

«Նորմանդական քառյակի» ղեկավարները որոշել են նորից հանդիպել 4 ամիս հետո: Կողմերը վստահ չեն, որ պայմանավորվածությունը կպահպանվի: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով, եղել են նախադեպեր, երբ հանդիպումները հետաձգվել են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում