Ռուսաստանը զենք կմատակարարի իսմալիստների դեմ պայքարող իրաքյան բանակին

Ռուսաստանը զենք կմատակարարի իսմալիստների դեմ պայքարող իրաքյան բանակին

Իրաքյան բանակին ռուսական զենքի մատակարարման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի` Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այնտեղ նա հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, ապա նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

Բաղդադի եւ Մոսկվայի միջեւ զենքի վերաբերյալ համաձայնությանն արձագանքելով`ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է, թե գործարքն իրենց չի անհանգստացնում: Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ պաշտպանության ոլորտում սեփական կարիքները հոգալու համար Իրաքն իրավունք ունի զենք ձեռք բերել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից։

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում