ՄՄարիամ Մխիթարյան

Փողը կարգավորում է ամեն ինչ

Փողը կարգավորում է ամեն ինչ

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի և նրան սեռական ոտնձգությունների համար մեղադրող կանանց միջև հաշտության համաձայնագիր է ձեռք բերվել, որի հիման վրա Վայնշտեյնը ենթադրյալ զոհերին վճարելու է 25 միլիոն դոլար:

Սա ընդհանուր 47 միլիոն դոլարի մի մասն է, որը սնանկ ճանաչված Weinstein Company-ն հատկացրել է իր բոլոր պարտավորությունները, ներառյալ իրավաբանական ծառայությունները և իրավական ծախսերը հոգալու համար:

Առայժմ այդ գործարքին մասնակցում է 30 կին, որոնք, ըստ պայմանագրի, գումարը ստանալուց հետո պետք է դադարեցնեն Վայնշտեյնի նկատմամբ բոլոր քաղաքացիական գործերը:

2018-19-ը ավելի քան 70 դերասանուհի և նրա պրոդյուսերական ընկերության նախկին աշխատակիցներ Վայնշտեյնին մեղադրեցին ոտնձգությունների և բռնաբարությունների համար, որոնք տեղի էին ունեցել իրենց կարիերայի սկզբում: Նրանց թվում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գվինեթ Փելթրոուն, Անջելինա Ջոլին և Ումա Թուրմանը: Այդ մեղադրանքներն հիմք հանդիսացան #MeToo շարժումը սկսելու համար: Ամերիկացի դերասանուհի Ալիսա Միլանոյի նախաձեռնությունը շատ արագ ամերիկյանից վերածվեց գլոբալ շարժման:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում