ՄՄարիամ Մխիթարյան

Պահպանողականների ջախջախիչ հաղթանակը

Պահպանողականների ջախջախիչ հաղթանակը

Բրիտանացի պահպանողականները հաղթեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններում: Ըստ ձայների հաշվարկի նախնական արդյունքի՝ խորհրդարանի 650 տեղից թորիները ստացել են 327-ը: Չի բացառվում, որ դա կհասնի 368-ի: Մեծամասնություն կազմելով Համայնքների պալատում, վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավորություն է ստանում արագացնել երկրի դուրսբերումը Եվրամիությունից: Ջոնսոնը նախատեսել է Բրեքսիթի գործընթացն ավարտել հունվարի 31-ին:

1987 թվականից ի վեր սա պահպանողականների ամենամեծ հաղթանակն է Միացյալ թագավորությունում և լեյբորիստների ամենավատ արդյունքը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել Է, որ չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում, բայց չի նշել իր անհապաղ հրաժարականի մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում