ԳԳոհար Սիմոնյան

Պատմության աղավաղված ընկալումը վերածվեց քաղաքական գործիքի. Էրդողանի խոսնակ

Պատմության աղավաղված ընկալումը վերածվեց քաղաքական գործիքի. Էրդողանի խոսնակ

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Սենատի բանաձևը չունի որևէ իրավական ուժ և չի ազդի Անկարայի դիրքորոշման վրա:  Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի թիվ 150 Հայկական բանաձևը:

«Այս բանաձևը, որ իրավական որևէ ուժ չունի, քաղաքական, ռազմական, տնտեսական կամ այլ ոլորտում ազդեցություն չի ունենա Թուրքիայի կայուն և արդարացի դիրքորոշման վրա»,- CNNturk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կալինը:

Խոսնակն ընդգծել է, որ  Անկարան խստորեն դատապարտում և մերժում է ԱՄՆ Սենատի բանաձևը, որը «պատմության աղավաղված ընկալումը վերածեց քաղաքական նպատակների իրականացման գործիքի»:

Ընդհանրապես, այժմ Թուրքիայում շատերն են այս տեսակետը հայտնում, որ ԱՄՆ-ը վրեժ է լուծում Թուրքիայից՝ Սիրիայում ռազմական գործողությունների և Ռուսաստանի հետ ռազմական գործարք կնքելու համար: Կալինն էլ բացառություն չէ. նա հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային անվտանգության ապահովումից միայն այն պատճառով, որ «ԱՄՆ Կոնգրեսի մի քանի անդամներ իրենց անհարմար չզգան»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում