ԳԳոհար Սիմոնյան

Լիբանանին բարեփոխումների դիմաց 11 միլիարդ դոլար են առաջարկել

Լիբանանին բարեփոխումների դիմաց 11 միլիարդ դոլար են առաջարկել

Փարիզում Ֆրանսիայի և ՄԱԿ-ի համանախագահությամբ մեկնարկել է Լիբանանի միջազգային աջակցության խմբի խորհրդաժողովը: Հաղորդվում է, որ մասնակիցները փորձել են օգնել Լիբանանին՝ հաղթահարելու իր պատմության ամենաբարդ տնտեսական և քաղաքական ճգնաժամերից մեկը:

Հանդիպման ավարտից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիբանանի կայունությունն ու անվտանգությունը կախված է նոր կառավարության արագ ձևավորումից, որն ի վիճակի կլինի վճռական միջոցներ ձեռնարկել՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար:

Maan-ի փոխանցմամբ՝ լիբանանցի ներկայացուցիչներին ասվել է, որ  միջազգային հանրությունը պատրաստ է բարեփոխումների պայմանով Լիբանանին տրամադրել 11 միլիարդ դոլարի չափով արտոնյալ վարկեր, ինչը 2018-ին մերժվել էր Սաադ ալ-Հարիրիի կառավարության կողմից:

Հիշեցնենք, որ վեց ամիս առաջ Լիբանանում սկիզբ առած փողոցային պայքարի ճնշման ներքո Սաադ ալ-Հարիրիի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց, բայց շարունակում է աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում