ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը կավելանա. USA Today

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը կավելանա. USA Today

Միջազգային մեդիան նախ՝ լուրի ժանրում հաղորդեց ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունման փաստը, իսկ այժմ արդեն նաև մեկնաբանություններով է հանդես գալիս:

USA Today-ն, օրինակ, կարծիք է հայտնել, որ նման քայլերը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կավելացնեն լարվածությունը:

«Սենատի գործողությունները պատմական են և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության աճին: Պաշտոնապես Ցեղասպանություն է ճանաչվում Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված սպանությունները՝ 1915-1923 թվականների ընթացքում »,- գրում է պարբերականը:

Նաև հիշեցվում է, որ Օսմանյան կայսրությունում անցած դարի սկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է 23 երկրների, ինչպես նաև՝ Եվրախորհրդարանի ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում