ՄՄարի Կոստանյան

YouTube-ի նոր խստացված կանոնակարգը. BBC

YouTube-ի նոր խստացված կանոնակարգը. BBC

Google-ին պատկանող YouTube video hosting հարթակն ու սոցիալական ցանցը խստացնում է պահանջները: Այսուհետ YouTube-ից կջնջվեն այն տեսանյութերը, որոնք պարունակում են ռասայական, սեռական ու գենդերային վիրավորանք: YouTube-ը նաև կարգելի այնպիսի տեսանյութերի հրապարակումը, որոնք թաքնված բռնություն են պարունակում: YouTube սոցիալական ցանցն այսպիսի որոշում կայացրել էր 2019-ի հունիսին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ video hosting-ի ղեկավարությունը հրաժարվել էր հեռացնել սկանդալային մի քանի տեսանյութ:

YouTube-ի ղեկավարությունը հայտնել է, որ նոր պայմաններն առնչվելու են բոլորին՝ թե՛ քաղաքական գործիչներին և թե՛ սովորական օգտատերերին: Իրավախախտները չեն կարողանա գումար վաստակել գովազդներից: Նրանց տեսագրությունները նույնպես կհեռացվեն YouTube-ի հարթակից, իսկ հաշիվները՝ կարգելափակվեն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում