Կուբանում Մի-28 ուղղաթիռ է կործանվել: Օդային փոխադրամիջոցի բեկորներն արդեն հայտնաբերվել են: Ուղղաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ, որոնք մահացել են: Զոհվածների մարմինները հայտնաբերվել են, նրանց ինքնությունը պարզվել է: Նախնական վարկածի համաձայն, ավիավթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային վատ պայմանները:
Ուղղաթիռը պատկանում էր Ռուսաստանի ուժային կառույցներից մեկին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանված ուղղաթիռում սպառազինություն չի եղել: Կործանման վայրում ավերածություններ չկան:










