ՎՎարդան Հովսեփյան

Երկու նախագծի շնորհանդես՝ Երևանի պատմության թանգարանում

Երկու նախագծի շնորհանդես՝ Երևանի պատմության թանգարանում

Երևանի պատմության թանգարանում տեղի են ունեցել երկու նախագծի՝ «Երևանը քո գրպանում» գիրք-ուղեցույցի և «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսները:

«Yerevan in your pocket» («Երևանը քո գրպանում») անգլերեն այս ուղեցույցը տպագրել է Երևանի քաղաքապետարանը՝ 2019 թ.-ին: Գաղափարի հիմքում զբոսաշրջիկներին Երևանի տուրիստական վայրերի և առանձնահատկությունների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելն է:

Այս գիրքն իր տեսակով յուրօրինակ է և Երևանի մասին զբոսաշրջային հագեցած տեղեկություններ է տալիս պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, մշակութային կենտրոնների, ժամանցի և զվարճանքի վայրերի, միջազգային կազմակերպությունների, տեսարժան վայրերի, ռեստորանների, սրճարանների, ինչպես նաև բոլոր այն վայրերի մասին, որոնցով օտարերկրացին կարող է ծանոթանալ մեր ազգային առանձնահատկություններին:

Սա նաև ճանապարհային ուղեցույց է, որտեղ ներկայացված են քարտեզներ, հասցեներ, հեռախոսահամարներ, կայքեր, էլեկտրոնային փոստի հասցեներ, աշխատանքային ժամեր և այլն: Ուղեցույցը վաճառքի ենթակա չէ. տրամադրվում է միայն Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին, իսկ առաջիկա տարիներին կտպագրվի գրքի համարժեքը՝ այլ լեզուներով:

Երկրորդ շնորհանդեսը «Կենդանի նկար» նախագիծն էր՝ նորարարական մտահղացումներով: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գեղանկարչական աշխատանքի անիմացիոն վերարտադրման ծրագրով ներկայացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող, գեղանկարիչ Վահան Խորենյանի հայտնի՝ «Երևանի շինարարները» կտավը. պատկերված միջավայրի և կերպարների կենդանացմամբ անիմացիոն ցուցադրությունը ներկայացվել է հայերենով, հաջորդիվ կլինեն նաև անգլերեն և ռուսերեն տարբերակները:

«Կենդանի նկար» ծրագրի անիմացիոն ցուցադրմանը ներկա է եղել հեղինակ-գեղանկարչի որդին՝ Սուրեն Խորենյանը, որը իր խոսքում նշել է, որ հայրը մշտապես  տեխնիկական նորարարության կողմնակից է եղել: Գեղանկարչի որդին վստահեցրել է, որ եթե հնարավոր լիներ տեխնիկական այս նորարարությունները կիրառել կտավի ստեղծման ժամանակ, ապա նա միայն կողջուներ:

«Կենդանի նկար» ծրագիրը Երևանի պատմության թանգարանում կգործի մինչև տարեվերջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում