ԳԳոհար Սիմոնյան

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել են նաև վրաց զինծառայողներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել են նաև վրաց զինծառայողներ

Առնվազն մեկ կին՝ մահացել, 62 հոգի վիրավորվել են Աֆղանստանի Բահրամ նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթյունից հետո նաև բախումներ են տեղի ունեցել արևմտյան զորքերի և անակնկալ հարձակված գրոհայինների միջև:

Բահրամի նահանգապետ Աբդուլ Շակուր Քուդուշին հայտարարել է, որ խմբի 7 գրոհայինները կապված են անվտանգության ուժերի հետ, իսկ թիրախը ՆԱՏՕ-ի ավիաբազան է եղել:

ՆԱՏՕ-ի «Վճռական Աջակցություն» առաքելության հայտարարության մեջ էլ ասվում է, որ «թիրախը բուժհաստատությունն է եղել, որը կառուցվում է բազայի մերձակայքում բնակվող աֆղանների համար»:

Ցավոք, Վրաստանի ՊՆ-ի  հաղորդմամբ՝ վիրավորվել են նաև «Վճռական Աջակցություն» առաքելությանը մասնակցող 5 վրացի զինծառայողներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում