ԳԳոհար Սիմոնյան

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի թուրք մեսխեթցիներին. TRT

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի թուրք մեսխեթցիներին. TRT

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում հանդիպել է Վրաստանից ժամանած 30 մեսխեթցի թուրքերի հետ՝ «Վրաստանից տասնյակ հազարավոր մեսխեթցի թուրքերի տեղահանության 75-ամյակի կապակցությամբ»՝ հաղորդում է TRT.tr-ն:

Էրդողանն այդ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել և պաշտպանել մեսխեթցի թուրքերին, ապա շնորհակալություն է հայտնել Արտերկրում ապրող հայրենակիցների և հարակից համայնքների գործերի գրասենյակի իր աշխատակիցներին՝ հանդիպումը կազմակերպելու համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ «բազմաթիվ մեսխեթցի թուրքեր, որ ստիպված են եղել հեռանալ իրենց հայրենի հողերից 75 տարի առաջ, արդարությամբ և արժանապատվորեն պայքարեցին, և Թուրքիան այսօր աջակցում է այդ գործընթացին՝ միջազգային իրավունքի և արդարության հիման վրա»:

«Հուսով ենք, որ այս հարցում մենք կշարունակենք համագործակցել ինչպես վրաց իշխանությունների, այնպես էլ Եվրոպայի խորհրդի հետ: Այս հարցը կմնա Վրաստանի հետ մեր հարաբերությունների առաջնահերթությունների և Հարավային Կովկասի հետ կապված մեր քաղաքականության օրակարգում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ վրացական վարկածի համաձայն՝ թուրք մեսխեթցիներն իրականում վրացական մեսխ ցեղից են, որը 1578թ. օսմանյան ներխուժումից հետո իսլամ է ընդունել և ժամանակի ընթացքում, ո՛չ առանց թուրքական աջակցության, նոր ինքնություն է իր համար հորինել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում