ՄՄարի Կոստանյան

Էրդողանը հայտնել է Թուրքիային ԵՄ չընդունելու պատճառը

Էրդողանը հայտնել է Թուրքիային ԵՄ չընդունելու պատճառը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ընդունում Թուրքիայի անդամակցությունը ոչ թե մեծաթիվ բնակչության, այլ՝ երկրի քաղաքացիների կրոնական դավանանքի պատճառով:

«Մեզ ասում են ,թե Թուրքիայի բնակչության թիվը մեծ է, մինչդեռ Անկարայի հայտը չընդունելու պատճառն այլ է: Իրական պատճառն այն է, որ մենք մուսուլման ենք»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտում է այն, որ այդ երկիրն աշխարհագրորեն Եվրոպայում չի գտնվում, չի կիսում Եվրոպայի ժողովրդավարության արժեքներն ու  կառույցի անդամ Հունաստանի հետ հակամարտության մեջ է Կիպրոսի պատկանելության հարցով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում