ՄՄարի Կոստանյան

Թուրքիան չի հրաժարվի C-400-ից. այդ էջը փակ է. Էրդողան

Թուրքիան չի հրաժարվի C-400-ից. այդ էջը փակ է. Էրդողան

Թուրքիան ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերից չի հրաժարվի հանուն ամերիկյան Petriot զենիթահրթիռային համալիրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում: Ինչպես հայտնել է Թուրքիայի  ղեկավարը, այս էջը փակված է: Էրդողանն ընդգծել է, որ եթե Վաշինգտոնն Անկարային համապատասխան պայմաններ առաջարկի, ապա Թուրքիան ձեռք կբերի նաև այդ համալիրը:

«Քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր հակաօդային պաշտպանական համակարգը բազմազան լինի»:

Թուրքիայի նախագահը պատմել էր նաև, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը զարմացել էր՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ Թուրքիան գնել էր C-400: Ֆրանսիայի նախագահի զարմանքին ի պատասխան, Էրդողանը պատասխանել էր.

«Ես քե՞զ պետք է հարցնեմ, թե ի՛նչ և ումի՛ց գնեմ»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում