ՄՄարի Կոստանյան

Չիլիի՝ 38 ուղևորներ փոխադրող ռազմական օդանավը կործանվել է

Չիլիի՝ 38 ուղևորներ փոխադրող ռազմական օդանավը կործանվել է

Ռադարների էկրաններից անհետացած Չիլիիի C-130 «Հերկուլես» ռազմական օդանավը  կործանվել է:  Օդային փոխադրամիջոցում եղել է 38 ուղևոր: Օդանավի կործանման մասին հայտարարվել է ռադարների էկրանից անհետանալուց յոթ ժամ անց: Չիլիի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև միջազգային օդուժը, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հավանական ողջ մնացածներին փրկելու ուղղությամբ:

Ռազմական օդանավը թռիչքն իրականացրել էր Չիլիի հարավային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Անտարկտիկա: Օդանավում եղել է անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր: Այն աշխատակիցներ էր տեղափոխում նավթատար խողովակաշարի վրա աշխատանքներն իրականացնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում