ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիային վիճակված է գրեթե միայնակ պաշտպանել Երուսաղեմն ու պաղեստինցիների իրավունքը. Էրդողան

Թուրքիային վիճակված է գրեթե միայնակ պաշտպանել Երուսաղեմն ու պաղեստինցիների իրավունքը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովում և իր ելույթի մի զգալի մասը հերթական անգամ նվիրել է Իսրայելի դեմ ուղղված մեղադրանքներին՝ գրում է The Jerusalem Post-ը:

«Պաղեստինյան փողոցներում իսրայելցիներն անխղճաբար մահապատժի են ենթարկում մեզ հավատակից աղջիկներին, հայրերին, մայրերին, տարեցներին ու երեխաներին: Արևմուտքը և, ցավոք, արաբական որոշ երկրներ խրախուսում են իսրայելական դաժանությունը»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիային վիճակված է գրեթե միայնակ պաշտպանել պաղեստինցիների իրավունքներն ու Երուսաղեմը:

«Մենք շարունակելու ենք պահպանել ճշմարտությունն ու արդարությունը, մենք անխոնջ կերպով ենք պաշտպանելու Ալ-Քուդսը (Երուսաղեմը- խմբ.), մենք պաշտպանելու ենք պաղեստինցիներին: Մենք համերաշխ ենք հետապնդվողների հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները շարունակում են գործել իմպերիալիստական ​​քաղաքականությանը համապատասխան՝ ձգտելով պառակտել մահմեդական աշխարհը:

«Մահմեդականները կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդ մասը, բայց չունեն ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ մշակութային ազդեցություն, ո՛չ էլ սոցիալական մեխանիզմներ»,- իսլամական աշխարհին միաբանության կոչ է արել Թուրքիայի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում