ԳԳոհար Սիմոնյան

Ֆրանսիան Լիբանանի հարցով միջազգային խորհրդաժողով կհրավիրվի

Ֆրանսիան Լիբանանի հարցով միջազգային խորհրդաժողով կհրավիրվի

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Փարիզը միջազգային խորհրդաժողով է հրավիրում Լիբանանում տիրող իրավիճակի հետ կապված: Հանդիպման հիմնական նպատակը տեղի քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անցկացնելն է, որպեսզի նրանք հնարավորինս արագ ձևավորեն արդյունավետ կառավարություն:

«Արդյունավետ և վստահելի կառավարությունը կկարողանա կայացնել որոշումներ, որոնք անհրաժեշտ են տնտեսական իրավիճակը կայունացնելու և լիբանանյան ժողովրդի ձգտումներին արձագանքելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մահլը:

Հիշեցնենք, որ Լիբանանում հայտնի գործարար Սամիր Խաթիբը, որի թեկնածություն շուրջ քաղաքական համաձայնություն կար, հրաժարվե՛ց զբաղեցնել Լիբանանի վարչապետի պաշտոնը: Նշվում է, որ երկու պատճառ է եղել մերժման համար:

Նախ՝ Խաթիբը հանդիպել է Լիբանանի Մեծ մուֆթիի՝ շեյխ Աբդուլ-Լաթիֆ Դերիանի հետ, որի ժամանակ սունիների հոգևոր առաջնորդն ակնարկել է, որ իրենք ավելի շատ հակված են նրան, որ դարձյալ Ալ-Հարիրին ստանձնի վարչապետի պաշտոնը, բացի այդ՝ Խաթիբի թեկնածությամբ առանձնապես ոգևորված չի եղել նաև «Հըզբոլլահ»-ը, ինչն իրավիճակի թեժացման կայուն առիթ կարող է լինել հետագայում: 

Նախագահ Միշել Աունը մեկ շաբաթով հետաձգել է նոր վարչապետի նշանակման հետ կապված խորհրդակցությունները, իսկ այդ ընթացքում շարունակվում են ավելի քան երկու ամիս տևող ընդդիմադիր ցույցերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում