ՄՄարիամ Մխիթարյան

Գրքի գողը գող չէ

Գրքի գողը գող չէ

Մեքսիկայի արտգործնախարարությունը մտադիր է հետ կանչել Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոյին՝ Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության համար: 76-ամյա դիվանագետը, որն իր պարտականությունները ստանձնել է այս տարվա օգոստոսի երկրորդ կեսին, փորձել է գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ 12 դոլար արժեցող գիրքը թաքցնելով թերթի մեջ: Դեպքը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի հայտնի գրախանութում:

Մեքսիկայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե հաստատվի դեսպանի արարքը, նա անմիջապես կհեռացվի պաշտոնից, քանի որ «անազնիվ պահվածքը բացարձակ անընդունելի է»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում