ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական զորքը մտել է Ռաքա

Ռուսական զորքը մտել է Ռաքա

Ռուս զինծառայողները մտել են Ռաքա, որը մի քանի տարի «Իսլամական պետության» մայրաքաղաքն էր:

Ահաբեկիչները Ռաքան գրավեցին 2013-ի գարնանը, և մոտ 250 հազար բնակիչ փախավ այնտեղից: Մեկ տարի անց քաղաքը հռչակեցին «Իսլամական պետության» մայրաքաղաք, այն գրոհայինների հենակետ էր:

2017-ի հոկտեմբերին միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը մեկամսյա գործողությունից հետո ազատագրեցին քաղաքը:

Սիրիայի իշխանությունը հայտարարել է, որ զանգվածային ռմբակոծությունների և ռազմական  գործողությունների ընթացքում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, քաղաքը ​​գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Ռուսական հրամանատարությունը նշել է, որ Ռաքան ավերակներից մաքրման կարիք ունի, կա մաքուր ջրի, դեղորայքի և սննդի պակաս:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում