ԳԳոհար Սիմոնյան

Իսրայելը միջուկային մարտագլխիկով հրթիռ է փորձարկել. Զարիֆի պնդմամբ՝ թիրախում Իրանն է

Իսրայելը միջուկային մարտագլխիկով հրթիռ է փորձարկել. Զարիֆի պնդմամբ՝ թիրախում Իրանն է

Անցած գիշեր Իսրայելի ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարեց միջուկային մարտագլխիկով Jericho-4 բալիստիկ հրթիռի փորձարկման մասին: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձարկումն իրականացվել է երկրի կենտրոնում տեղակայված Պալմահիմ բազայում՝ նախանշված պլանի համաձայն: Այլ մանրամասներ չեն ներկայացվել:

Այս փաստը զայրացրել է Իրանին: ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ «Իսրայելի փորձարկած միջուկային հրթիռի թիրախը Իրանն էր»:

Միևնույն ժամանակ Զարիֆը հայտարարել է, որ եվրոպական եռյակն ու  ԱՄՆ-ը երբեք չեն բողոքում Արևմտյան Ասիայում միջուկային զինանոցի առկայությունից և այն հանգամանքից, որ այդ հրթռիներն օժտված են միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ, սակայն, նրանց զայրացնում է Իրանի հասարակ պաշտպանական զինանոցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում