ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը և Իրանը կալանավորներ են փոխանակել

ԱՄՆ-ը և Իրանը կալանավորներ են փոխանակել

Միացյալ Նահանգներն ու Իրանը կալանավորների փոխանակում են իրականացրել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանիին, իսկ իրանական կողմը՝ ամերիկացի  ուսանող Սյուե Վանին:  

Սոլեյմանին բերման էր ենթարկվել ամերիկյան Մինեսոտա նահանգում 2018 թվականի հոկտեմբերին: Նրան կասկածում էին առևտրային պատժամիջոցները ոտնահարելու մեջ: Իսկ Վանն Իրանում ձերբակալվել էր 2016 թվականին լրտեսության կասկածանքով: Երկու բանտարկյալներն էլ հերքում էին իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:   

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում