ՄՄարի Կոստանյան

Քանիե Ուեսթը՝ ամենաբարձր վարձատրվողների վարկանիշային աղյուսակում. Forbes

Քանիե Ուեսթը՝ ամենաբարձր վարձատրվողների վարկանիշային աղյուսակում. Forbes

Forbes-ը կրկին անդրադարձել է «ամենա-ամենաներին»: Հանրահայտ ամսագիրը կազմել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակը:

Հինգ տարվա ընթացքում երկրորդ անգամ ամենամյա աղյուսակում առաջին պատվավոր հորիզոնականում է Թեյլըր Սուիֆթը, որի ցուցանիշը 185 միլիոն դոլար է: Համաշխարհային մեդիայի հավաստմամբ՝ աստղաբաշխական գումարների համար նա պարտական է գովազդային պայմանագրերին ու շրջագայություններին:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Քանիե Ուեսթը, որը տարեկան վաստակում է 150 միլիոն դոլար: Ամենաբարձր վարձատրվող արվեստագետների եռյակը եզրափակում է բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը՝ իր 110 միլիոն դոլարով: Վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաև The Eagles-ը՝ 100 մլն դոլար, Էլթըն Ջոնը՝ 84 մլն դոլար, Jay-Z-ն Բեյոնսեի հետ, որոնք յուրաքանչյուրը վաստակել է 81-ական մլն դոլար:

Forbes ամսագիրը նշում է, որ վարկանիշային աղյուսակի տասը մասնակիցներն այս տարի միասին, նախքան հարկեր վճարելը, վաստակել են ավելի քան 1 մլրդ դոլար: Անցյալ տարի այդ թիվը կազմել էր 886 միլիոն դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում