ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր պաշտոնյաներ

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր պաշտոնյաներ

Թուրքիայի Վան քաղաքի անվտանգության վարչության աշխատակիցների գործողության արդյունքում ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավարները՝ տեղեկացնում է Ermenihaber-ը: Վերջիններս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են և համարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիեի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը, Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան Օղրենջին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Նրանց դեմ հետաքննություն է սկսվել։

Նշյալ անձանց բնակարանները խուզարկվել են և մեծ թվով փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր առգրավվել՝ փոխանցում է նույն աղբյուրը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում