ԳԳոհար Սիմոնյան

Սիրիայում պիտի անզիջում լինել ահաբեկչության նկատմամբ. Սերգեյ Լավրով

Սիրիայում պիտի անզիջում լինել ահաբեկչության նկատմամբ. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անչափ կարևորում է Սիրիայի ճգնաժամի լուծումն ընդհանրապես և Իդլիբում ահաբեկչությունը վերացնելու խնդիրը մասնավորապես: Նախարարը նաև ընդգծել է տեղահանվածներին հայրենիք վերադարձնելու գործին աջակցելու և Սիրիայի ենթակառուցվածքները վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Այս մասին Լավրովը խոսել է Հռոմում կայացած Միջերկրածովյան երկխոսությունների համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ հաղորդում է SANA գործակալությունը:

«Մենք շեշտեցինք ահաբեկչության դեմ անզիջում պայքարը շարունակելու կարևորությունը հատկապես Իդլիբում, որտեղ դեռ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի՝ նախկին «Ջեբհաթ ալ-Նուսրա»-ի ձեռքում է գնդակը և հատուկ ընդգծեցինք, որ այժմ առաջին պլան են եկել փախստականների, ներքին տեղահանվածների վերադարձին օժանդակելու, պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները»,- հայտարարել է Լավրովը՝ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում